Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մեծամոր քաղաքի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Գեղամ Ա․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե էլեկտրասյուների և տապալել դրանք, գրում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։