Հասարակություն

Վարորդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ և խոշոր չափի թմրամիջոցներ

Վարորդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ և խոշոր չափի թմրամիջոցներ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում, որ Երևանում երթևեկող «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հնարավոր է ոչ միայն զենք, այլ նաև կասկածելի իրեր լինեն, գրում է Shamshyan.com-ը։

Րոպեների ընթացքում պարեկները հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ նշված «BMW»-ն երթևեկում է Տիգրան Մեծի պողոտայով։ Պարեկները նկատում են կասկածելի «BMW»-ն և ձայնային ազդանշանով, ապա բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնի, սակայն «BMW»-ն չի ենթարկվում պարեկների կանգառ օրինական հրահանգին և դիմում է փախուստի, և սկսվում է պարեկների կողմից նրա հետապնդումը։

Հասնելով Արցախի պողոտա 8ա շենքի մոտ, «BMW»-ի վարորդը բախվում է շենքի բակային հատվածում տեղադրված երկաթե ճաղավանդակին, վարորդն էլ դուրս է գալիս ավտոմեքենայից, դիմում փախուստի ու տեսնելով, որ պարեկներն այս անգամ արդեն ոտքով են հետապնդում իրեն, ուսի վայրից հանում և շպրտում է սև պայուսակ (բարսետկա)։Այնուամենայնիվ պարեկներին հաջողվում է հետապնդել և կիրառելով ֆիզիկական ուժ, ապա հատուկ միջոց ձեռնաշղթայում են նրան և տեղափոխում դեպքի վայր։

 Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերում է մեծ քանակի թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ և ատրճանակ։Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Խաչատուր Խ.-ն է։

Ավտոմեքենան հատուկ քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական