Հասարակություն

Քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13։49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մետր պատգարակով իջեցրել են սարալանջից և մոտեցրել անձնական ավտոմեքենային։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական