Հասարակություն

Հոգևորականներին վերագրվող ձայնագրությունների առնչությամբ քրեական գործ է հարուցվել․ ՔԿ

Հոգևորականներին վերագրվող ձայնագրությունների առնչությամբ քրեական գործ է հարուցվել․ ՔԿ

Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Հայր Աղան աբեղա Երնջակյանի ենթադրյալ հեռախոսազրույցի` համացանցում տարածվող ձայնագրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։ 

«Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)»,- հայտնեցին ՔԿ-ից:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնաRadar Armenia-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից (խոսքը  ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդի և հոգևորականների ձերբակալման մասին է): 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից էլ մեկնաբանել էին Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Աղան աբեղա Երնջակյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական