«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Տ-3-65 (Մ-5)-Գեղակերտ-Ծաղկալանջ-Արագած-Աղավնատուն (Տ-3-44) ավտոճանապարհների երկու հատվածներում՝ կմ2+700-կմ6+100 և կմ7+520+կմ8+350։ Նորոգվող ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը մոտ 4.2կմ է։
Նշված ճանապարհահատվածները գտնվում են Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Արագած բնակավայրերի միջև։
Այս պահին շինարարի կողմից կատարվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։