Հասարակություն

Ուջանում մեքենաների բախման հետևանքով վիրավորվել է 4 մարդ

Ուջանում մեքենաների բախման հետևանքով վիրավորվել է 4 մարդ

Հոկտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Ուջան գյուղի վարչական տարածքում, բախվել են ՈւԱԶ-ը, Mercedes-ը և Honda-ն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական