65+ տարեկան անձանց ապահովագրման մասին գրառման մեկնաբանություններում հիմնական հարցերից էր` «ի՞նչ է ներառելու առողջության ապահովագրության փաթեթը», գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կփորձեմ մեկ գրառման շրջանակում թվել այս տարիքի մեր քաղաքացիների շրջանում առավել հաճախակի հանդիպող առողջական խնդիրների համար ծառայություններ փաթեթը.
- Նեղ մասնագետի խորհրդատվություն տարին 2 անգամ:
- Սոնոգրաֆիկ, ռենտգեն, ՀՇ, ՄՌՏ, դուպլեքս հետազոտություն`տարին առավելագույնը 2 անգամ, եթե հիվանդանոցային դեպք չէ:
- Կատարակտի վիրահատություն:
- Լեղապարկի հեռացում:
- Ճողվածքների վիրահատություն:
- Կոտրվածքների վիրահատություն կոնստրուկցիաներով (կոնստրուկցիայի արժեքի սահմանափակմամբ):
- Սրտի ռիթմը կարգավորող սարքի տեղադրում:
- Սրտի ստենտավորում (մինչև 3 ստենտ):
- Առիթմոլոգիական միջամտություններ (օրինակ՝ աբլացիա):
- Քարափշրում:
- Հոդերի էնդոպրոթեզավորում:
- Դեղորայք (տարեկան փոխհատուցման չափի սահմանափակումներով):
Սիրելի´քաղաքացիներ, սա սպառիչ և ամբողջական ցանկը չէ: Ուղղակի ամենահաճախ հանադիպող խնդիրների մասով մի քանի օրինակ է: Ամբողջական ցանկը կհաստատվի օրենքի ընդունումից հետո և կհրապարակվի:
Ծառայությունների անունները հատուկ փորձել եմ հասկանալի, մատչելի ձևով գրել և ոչ թե փաստաթղթից արտատպել»,- գրել է նախարարը։