Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտորը. Radar Armenia-ին հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից։
Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ. նշեցին կոմիտեից:
Radar Armenia-ն պարզաբանման համար դիմեց համալսարանի մամուլի ծառայություն, որտեղից նշեցին. «Գործողություններ են կատարվել համալսարանում, հարցաքննվել են որոշ աշխատակիցներ, իսկ ռեկտորը հրավիրվել է հարցաքննության»։