Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե.Radar Armenia-ին հայտեցին ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ այսօր տարածվել է Տեր Նաթան արք. Հովհաննիսյանի և Աղան աբեղա Երնջակյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ աբեղան դժգոհում է, որ կաթողիկոսն իրեն հրահանգում է ընտանիքի հետ մասնակցել ընդդիմության հանրահավաքին, ինչին ինքը չի համաձայնվել։