Հասարակություն

Հայանիստից Հովտաշատ տանող կամուրջը վնասվել է

Հայանիստից Հովտաշատ տանող կամուրջը վնասվել է

Արարատի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Հայանիստի խաչմերուկից դեպի Հովտաշատ գյուղ տանող ճանապարհահատվածում կամուրջը վնասվել է, որի պատճառով երթևեկությունը կազմակերպվել է միակողմանի կարգով։

«Խնդրում ենք վարորդներին լինել առավել զգոն և ուշադիր, պահպանել երթևեկության անվտանգությունը մինչև կամրջի հիմնանորոգման ավարտը։

Բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել նշված հատվածը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական