«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակը մանրամասներ է հայտնել թիվ 97 ավտոբուսի վթարի մասին։
«Ժ.10։30-ի սահմաններում Ռուբինյանց-Դ.Անհաղթ հատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, թ.97 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը երթևեկության ընթացքում հարվածել է մայթեզրին կայանած «Mercedes Sprinter» մեքենային»,-Radar Armenia-ին հայտնեց Գեղամ Ասատրյանը։
«Mercedes Sprinter»-ն, առաջ գնալով, հարվածել է դիմացի մեքենային, որն էլ 3-րդ մեքենային է թեթև վնաս հասցրել. «Հաշված րոպեներ հետո «Երևան ավտոբուսի» ծառայությունը տեղում է եղել՝ պետի գլխավորությամբ։ Տուժածներ չկան»։ Նա հավելեց՝ ավտոբուսում մի քանի ուղևոր է եղել, որոնք վնասվածքներ չունեն։