Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 17-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ.Մելիքյան, Զ․Քանաքեռցու, Ֆանարջյան, Ծարավ Աղբյուրի, Քանաքեռ կայարան, Է․Հասրաթյան փողոցներով, ինչպես նաև Քանաքեռ 2-րդ փողոցից մինչև 17-րդ փողոց (նշված փողոցների նրբանցքներով) պարփակված թաղամասերի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի թիվ 13 և 15 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի, Մյասնիկյան, Գր.Լուսավորչի, Գ.Նժդեհի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի թիվ 7, 7/1, 37/1, 45, 47/1 հասցեների առանձնատների, Դավիթ Բեկի փողոցի թիվ 8/14-ից 97 հասցեների առանձնատների, Դավիթ Բեկի 1-ին թաղամասի թիվ 38-ից 73 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ («Սևան-Գավառ» DN500 մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, ինչպես նաև Հացառատ և Արծվաքար թաղամասերի, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն, Նորատուս, Այրիվան, Լճափ, Բերդկունք, Ծովազարդ բնակավայրերի գազասպառողների, Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ, Գեղհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների, Վարդենիս քաղաքի, Խաչաղբյուր, Լուսակունք, Ծովակ, Կարճաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Լճավան, Մաքենիս, Շատջրեք, Սոտք, Վանեվան, Տորֆավան բնակավայրերի գազասպառողների, «Այլենդ Ֆրուտ», «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ», «Մարտ Գազ», «Մակվիչ», «Գոգա-Սեդա» ՍՊԸ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։