ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 16-ից 17-ը։ Բացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 13-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
- 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,
- 3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
- 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության։
Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։