Հասարակություն

Ֆասթ Բանկը ներկայացել է DigiTec 2025-ին իր թվային նորարարություններով

Ֆասթ Բանկը ներկայացել է DigiTec 2025-ին իր թվային նորարարություններով

Ֆասթ Բանկն արդեն երրորդ տարին անընդմեջ մասնակցում է Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ DigiTec 2025-ին՝ ներկայացնելով Բանկի նորարարական մոտեցումները։

Ֆասթ Բանկը ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում այցելուներին անվճար տրամադրել է Visa Gold պրեմիում կարգի ԱկնՔարտեր, որոնք աչքի են ընկնում իրենց ինքնաոճությամբ։ Այցելուներին ներկայացվել է նաև վերջերս թողարկված թվային Visa Digital ԱկնՔարտը, որը հնարավորություն է ընձեռում իրականացնել ավելի ապահով և արագ անկանխիկ գործարքներ։ Այն փոխարինում է ֆիզիկական քարտին և հնարավոր է ձեռք բերել ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետում Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով։ Բանկի տաղավարում իրականացվել են նաև հետաքրքիր ու ինտելեկտուալ խաղեր՝ լի բազմազան նվերներով: 

Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանն ասել է․ «DigiTec-ը շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, մեր տեխնոլոգիական ֆինտեք համայնքի համար: Շատ ուրախալի է, որ շուրջ երկու տասնամյակ կարողանում են ապահովել այս միջոցառումը և ապահովել այս հոսքը, որը մենք տեսնում ենք երեք օրերի ընթացքում: Ուրախալի է, որ Ֆասթ Բանկը ներկայացված է, կարողանում ենք կիսվել մեր գիտելիքով, մեր փորձով, մեր տեղեկատվությամբ, պրոդուկտներով և ստանալ հետաքրքիր առաջարկներ և համագործակցություններ»:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որտեղ առաջնորդվում են նորարարական գաղափարներով և լուծումներով։

Ֆասթ Բանկը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական