Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը 2 ամսով կալանավորվել է։ Դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ Կոչուբաևը ձերբակալվել էր երեկ դատարանի բակում։
Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: