Հասարակություն

Հայտնաբերվել է շտապօգնության մեքենային խոչընդոտող վարորդը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայտնաբերվել է շտապօգնության մեքենային խոչընդոտող վարորդը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 15-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Տոյոտայի» վարորդը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ, խոչնդոտելով նաև շտապօգնության մեքենայի երթևեկը։

Մայրաքաղաքի պարեկները նույն օրը վերոհիշյալ «Տոյոտան» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական