Հասարակություն

Հրդեհ ավտոմեքենայում

Հրդեհ ավտոմեքենայում

Հոկտեմբերի 16-ին, ժամը 20։30-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։06-ին, մարվել՝ 21։38-ին։ Այրվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ․ տուժածներ չկան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական