ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Սիրելի՛ քաղաքացիներ, WhatsApp հավելվածում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր մարդկանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների։
Խնդրում եմ չպատասխանել նման հաղորդագրություններին։ Քանի որ ես միակ պետական պաշտոնյան չեմ, որի անունով և նկարով կեղծ օգտահաշիվ է բացվել, իմ համոզմամբ՝ այս ամենը պետք է դիտարկել մեր դեմ հիբրիդային հարձակումների տրամաբանության մեջ, ուստի պետք է լինել զգոն և չտրվել մանիպուլյացիաներին»։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հանդես էր եկել հաղորդագրությամբ՝ զեղծարարություններից խուսափելու նպատակով հորդորելով դրսևորել զգոնություն։