Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանն օրերս հարցաքննվել է քննչական կոմիտեում. Radar Armenia-ն տեղեկացավ ՔԿ-ից։
Տեր Արամը հարցաքննվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։
Հիշեցնենք, որ թեմի առաջնորդն ու քահանաները ձերբակալվել էին հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու վարույթի շրջանակներում։
Տեղեկացանք նաև, որ երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ևս մեկի խափանման միջոցի հարցը դեռ քննարկվում է։