«Իմ կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակում չկա։ Հայ առաքելական եկեղեցու թղթերում որևէ տեղ գրած չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են, որ եպիսկոպոսը և եկեղեցին նույնական են»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ եկեղեցու պատմության մեջ եղել են դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել, որի արդյունքում եկեղեցին չի փլուզվել. «Նախկինում դեպքեր են եղել նաև, երբ եպիսկոպոսը քրեական պատասխանատվության է ենթարկվել».-շեշտել է նա։
Լրագրողի հարցին ի պատասխան նա նշել է, որ չի հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին, ու դա չի կարել համադրել Հայաստանում ընթացող գործընթացների հետ. «Աշխարհում այս պահին շատ իրադարձություներ են կատարվում, և հիմա եթե հետազոտենք. այն հարցը, որ դուք տվիք, կարող է համընկնի որևէ հոգևոր գործչի որևէ գործողության հետ»,- նշել է նա։