Արագածոտնի թեմի առաջանորդարանի հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Քիչ առաջ Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը հրապարակել է որոշումը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդի ու մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև առաջնորդարանում։
Թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը 2 ամսով կալանավորվել է, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 ամսով կալանքը։