«Փորձել ենք հաշվարկել՝ որքան է պետ բյուջեից ծախսվում թղթային ծանուցումների վրա։ Կարող եմ նշել հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների թվական տվյալ՝ 2024-ին ծախսվել է 653,2 մլն դրամ»,-ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով թղթային ծանուցումների վրա ծախսվող գումարը։
Այս տարվա բյուջեով մոտ 100 մլն-ով այս ծախսային տողը կրճատվել է. «Ինչու ամբողջությամբ չի կրճատվում, քանի որ դեռ ունենք հիբրիդ փոստային առաքման ծառայություն»,-նշել է նախարարը և ընդգծել, որ մոտ ապագայում շատ ավելի քիչ պետք է դիմել հիբրիդ փոստային առաքման ծառայությունից օգտվելուն։