«Պահվող անձանց հետ կապված՝ ամենօրյա աշխատանք ենք իրականացնում և, բնականաբար, ամեն օր մաքսիմալ ջանք են գործադրում, որ ունենանք արդյունքներ»,- իր բրիֆինգում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Բաքվում պահվող անձանց հարցին։
Նա ընդգծել է՝ քանի դեռ արդյունքներ չկան, դրանց մասին ոչինչ չի հայտարարում. «Երբ դա լինի, կհայտարարվի»։
Վարչապետն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներին՝ նշելով. «Օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությունից հետո Ադրբեջանի նախագահի հետ շփումները կրում են պարբերական բնույթ. արդյունքների մասին հայտարարություններ լինում են»։