Կառավարությունը որոշել է դադարեցնել առողջապահության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը։
Որոշմամբ առաջարկվում է հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորների բուժման գործընթացը կազմակերպել «Արմավիր» ՔԿՀ-ում ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը` Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Ակնկալվում է ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեությունը։