Հասարակություն

Ռուս աստղագնացները դուրս կգան տիեզերք

Ռուս աստղագնացները դուրս կգան տիեզերք

Այսօր ռուս աստղագնացներ Սերգեյ Ռիժիկովն ու Ալեքսեյ Զուբրիցկին  տիեզերք դուրս կգան։ Թռիչքը կտևի շուրջ հինգ ժամ։

Ռիժիկովն ու Զուբրիցկին «Նաուկա» լաբորատոր մոդուլի վրա կտեղադրեն նորագույն մոլեկուլային ճառագայթային փորձարկման համակարգ, կհեռացնեն առևտրային տեսախցիկ պարունակող հարթակը՝ այն հետագայում տիեզերք նետելու համար։ Բացի այդ, նրանք կզբաղվեն «Զվեզդա» սպասարկման մոդուլի պատուհանների մաքրությամբ՝ ապահովելու տեսանելիություն և հետագա աշխատանքների անվտանգությունը։

Հատկանշական է, որ սա տեղի է ունենում մի փուլում, երբ ԱՄՆ-ում NASA-ի գործունեությունը մասամբ դադարեցված է ֆինանսական պատճառով։ Այնուամենայնիվ, գործակալությունը որոշել է ուղիղ հեռարձակել գործողությունը՝ այն դիտարկելով որպես բացառիկ առաքելություն։ Այս թռիչքը ԱՄԿ-ի պատմության մեջ կդառնա 276-րդը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական