«Էլեկտրոնային ծանուցումների մեխանիզմով եթե անձը ծանուցվի և այն բոլոր փուլերով անցնի, ապա անկախ ամեն ինչից համարվում է պատշաճ ծանուցված»,- հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով օրենսդրական նախագիծը:
Ըստ նրա՝ ֆիզիկական անձանց դեպքում գործելու է էլեկտրոնային հարթակ, որտեղ անձը մուտք կգործի խիստ նույնականացման միջոցով՝ նույնականացման կամ բջջային քարտերի միջոցով: «Ծանուցումը տեղադրվելու է այդ հարթակում և եթե մուտք գործի՝ այնտեղ կլինի ծանուցված», - ընդգծել է նախարարը և ավելացրել՝ անձը կարող է տրամադրել իր հավելյալ կապի միջոցները: