Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է 30 օրով. ուշ գիշերին Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ հրապարակել է որոշումը։
Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշել է, որ քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի. «Դատարանն այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դրվագը նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել»։ Նրա խոսքով, տպավորություն է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է «կա՛մ ավարտեք այս գործը, ուղարկեք դատարան, կա՛մ ընդհանրապես ավարտեք» տրամաբանությամբ։