Հոկտեմբերի 14-ին, ժամը 14․15-ին, ՆԳՆ պարեկային ծառայության Գեղարքունիքի ջրային վաշտի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։
Իրավախախտումը չարձանագրելու համար 68-ամյա ուղևորը որպես կաշառք պարեկներին է առաջարկել 10 հազար դրամ:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին, ապա՝ ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտե: