Հոկտեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Առինջ–Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են Mercedes և Գազել մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մի մասն Աբովյանի բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի մարզի պահպանվող հատուկ տարածք։