Հոկտեմբերի 13-18-ը Կենտրոնական բանկի պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովին։ ԿԲ պատվիրակության կազմում են՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը և Մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Հայկ Ավետիսյանը:
Այցի ընթացքում բացի հիմնական նիստերին ու քննարկումներին մասնակցությունից, նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ, տարբեր միջազգային կառույցների և ֆինանսական հաստատությունների գործընկերների հետ, այդ թվում՝ ԱՄՀ փոխտնօրեն Բո Լի-ի, ԱՄՀ առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի, ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրի, ինչպես նաև UBS, BlackRock, Crédit Agricole, Bank of America, Raiffeisen Bank, Moodys և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Քննարկումները վերաբերելու են ֆինանսական շուկաների զարգացմանը, դրամավարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։