Նախաձեռնությամբ կառավարությունը փոփոխություններ է իրականացնում հիփոթեքային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում: Սահմանվում է, որ այդ պայմանագրերը կարող են ներկայացվել իրավունքի պետական գրանցման՝ առանց նոտարական վավերացման:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով՝ փոփոխությունները միտված են լուծելու մի քանի կարևոր խնդիր: Առաջինը՝ հիփոթեքային վարկավորմամբ ՀՀ-ում գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող, սակայն Հայաստանից դուրս գտնվող անձինք առուվաճառքի պայմանագրերը կստորագրեն հեռավար եղանակով, ինչը հիմք կհանդիսանա իրավունքի պետական գրանցման համար:
«Հաջորդ խնդիրը միտված է անշարժ գույքի շուկայի զարգացմանը: Մենք հետևողաբար զարգացնելով անշարժ գույքի շուկան՝ պարտավոր ենք ներդնել այնպիսի գործիքակազմեր, որոնք այսօր առկա են առաջադեմ շուկաներում, և որոնցից ներդրողները հաճախ օգտվում են»,- ընդգծել է զեկուցողը և կարևոր համարել այդ իմաստով նոր գործիքակազմի ներդնումը:
Նշվել է, որ օրենքի ընդունումից հետո կառավարությունը կսահմանի պայմանագրի այնպիսի ձևանմուշ, որը հիմք կհանդիսանա բանկերի, վարկատուների, վարկառուների, գնորդների և վաճառողների միջև պայմանգրերի կնքման համար:
Քննարկումների արդյունքում որոշվել է՝ կողմերի ցանկությամբ որպես այլընտրանքային տարբերակ՝ կշարունակվի նոտարական վավերացմամբ պայմանագրերի կիրառությունը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերն առաջին ընթերցմամբ քննարկվել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 15-ի նիստում և ստացել դրական եզրակացություն:
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Ռիելթորական գործունեության մասին» և կից օրենքների նախագծերի քննարկումը: