Փաստաբան Արա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձերբակալության մասին։
«Սրբազանը ձերբակալված է։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել։ Մեղադրվում է հավաքների հետ կապված և քվեարկության արդյունքների վրա ազդելու համար»,- հայտնել է փաստաբանը։
Ըստ նրա՝ պարզվել է, որ սրբազանը ի սկզբանե քննչական կոմիտեում է եղել, սակայն նրա հետ որևէ շփման հնարավորություն չեն տվել։