Քննչական կոմիտեից Radar Armenia-ի հետ զրույցում մանրամասներ են հայտնել ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդի և հոգևորականների ձերբակալման վերաբերյալ։ Տեղեկացանք, որ ձերբակալվել են հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու գործով։
«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»,-հայտնեցին կոմիտեից։
ՔԿ -ից նշեցին, որ լրացուցիչ հանդես կգան հաղորդագրությամբ։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնել էին, որ 6 հոգևորական է ձերբակալվել։