Հասարակություն

Team Systems-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է խելացի տան նորագույն լուծումներ

Team Systems-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է խելացի տան նորագույն լուծումներ

Team Systems-ը՝ որպես Team ընկերությունների խմբի անդամ, մասնակցեց տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ «ԴիջիԹեք»-ին՝ ներկայացնելով խելացի տան և ինժեներական համակարգերի իր նորագույն լուծումները։

«Խելացի տեխնոլոգիաները պետք է նպաստեն մարդկանց առօրյայի հեշտացմանը։ Team Systems-ի նպատակը պարզ է՝ ամեն տուն, ամեն գրասենյակ, ամեն տարածք դարձնել ավելի հարմար, խելացի ու խնայող: Մենք ուզում ենք, որ մարդիկ տեխնոլոգիան զգան ոչ թե որպես սարքավորում, այլ որպես հարմարավետության, անվտանգության ու էներգախնայող կյանքի բնական շարունակություն»,-ասում է Team Systems-ի գործադիր տնօրեն Նելլի Մալյանը:

Team Systems-ի դիջիթեքյան տաղավարում ներկայացվել է Smart Place (by Team Systems) բրենդը՝ այցելուներին հնարավորություն տալով ծանոթանալու Aqara խելացի սարքերի ամբողջական շարքին՝ Aqara և HDL համակարգեր՝ անլար և լարային ինտեգրացիաներ խելացի կառավարման համար, դիզայներական հեռուստացույցներ, Էներգաարդյունավետ ինժեներական լուծումներ, որոնք ուղղված են ժամանակակից շինությունների հարմարավետության և կայունության բարձրացմանը։

Այցելուները հնարավորություն են ստացել անմիջապես տեղում փորձելու իրական սցենարներ՝ մի հպումով կամ ձայնային հրամանով կառավարելով ամբողջ տունը:

«Team Systems-ը կամուրջ է գաղափարի և իրագործման միջև։ Մենք չենք ստեղծում պարզապես համակարգեր, մենք ստեղծում ենք փորձառություն։ Մեր գործընկերների՝ նախագծողների, դիզայներների ու զարգացման թիմերի հետ ձևավորում ենք ապագայի միջավայրը՝ խելացի, հարմարավետ և գեղեցիկ։ Հպարտ ենք, որ հենց հայկական տեխնոլոգիական միտքն է ստեղծում այն լուծումները, որոնք այսօր համընթաց են աշխարհի զարգացումներին»,-հավելում է ընկերության ղեկավարը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական