««Ես եմ» համակարգով նույնականացման համար անձը պետք է ունենա ID քարտ կամ eSim քարտ, որով կարողանում է համապատասխան թվային ստորագրություն դնել։ Մենք արդեն ինտեգրել ենք այդ ամենը»,-ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և ընդգծել՝ բազաները աշխատում են առանց որևէ խնդրի։
Ըստ նրա՝ այժմ յուրաքանչյուր քաղաքացու համար գործում է անձնական գրասենյակ e-cadastr.am կայքում. «Երբ քաղաքացիները մուտք են լինում այդ կայք, նույնականացման ռեժիմը անցնում են՝ թվային ստորագրությամբ, ապա իրենց անվան տակ կտեսնեն բոլոր գրանցված անշարժ գույքերը»,-նշել է նա։