Հոկտեմբերի 15-ին, ժամը 15:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բետոնախառնիչը կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում FAW մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է։ Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։