«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 8-14-ը (2025թ.)
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-12-ը,
- Արաբկիրում՝ հոկտեմբերի 8-9-ը և 12-ին,
- Նոր Նորքում՝ հոկտեմբերի 8-11-ը,
- Շենգավիթում՝ հոկտեմբերի 9-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Նոր Նորքում՝ հոկտեմբերի 13-14-ը,
- Արաբկիրում՝ հոկտեմբերի 13-14-ը,
- Շենգավիթում` հոկտեմբերի 14-ին,
- Կենտրոնում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։