Հասարակություն

Մեքենան բախվել է ծառին. կա տուժած

Մեքենան բախվել է ծառին. կա տուժած

Հոկտեմբերի 15-ին, ժամը 08։59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հնաբերդ գյուղի սկզբնամասում «Chery» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական