«Ըստ մեր նախնական տվյալների՝ 6 հոգևորական ներսում է՝ որպես վկա, արգելափակված են երկար ժամանակ։ Բացի դրանից, Տեր Համբարձում Մաթևոսյանի մասին տեղեկություն ունենք, որ բերում են քննչական կոմիտե»,-լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Ըստ փաստաբանի, ևս 2 հոգևորականի՝ Նարեկ քահանա Սարգսյանի և Սարգիս քահանա Սարգսյանի վերաբերյալ տեղեկություններ չկան. «Բայց նրանք տնից բերման են ենթարկվել և տեղ չեն հասցվել։ Իսկ թեմի առաջնորդն ուղղակի անհետացել է»,-ասել է նա։