Սպիտակում կրակոցներ են հնչել գործարար «Դերժավայի Արկադի»՝ Արկադի Համբարձումյանի տան մոտ, 7 անձ ձերբակալվել է. Radar Armenia-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
«7 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և ներկայացվել քննչական կոմիտե»,-ասացին նախարարությունից։
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածներից մեկը գործարարի որդին է: