Հասարակություն

Անդրադարձել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

Անդրադարձել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2026 թվականին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Ընդգծվել է, որ այս պահի դրությամբ իրականացվել է շոշափելի աշխատանք՝ միջոցառման բովանդակային ու տեխնիկական նախապատրաստման ուղղությամբ՝ միտված հավակնոտ ու ներառական համաժողովի անցկացմանը:   

Արարատ Միրզոյանը և Աստրիդ Շումեյքերը մտքեր են փոխանակել համաժողովի հաջող անցկացմանը նպաստող և ընդհանուր առմամբ ՄԱԿ շրջանակներում փոխգործակցությունը խթանող գաղափարների շուրջ՝ ընդգծելով դրանց կյանքի կոչման հարցում ՀՀ և կոնվենցիայի քարտուղարության, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական