Հասարակություն

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ առողջության ապահովագրության ներդրմամբ 2026թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք, և նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը:

Անհրաժեշտ պայմաններ.

- ՀՀ քաղաքացիություն

- ⁠183 օրից ավել ՀՀ-ում բնակություն (ռեզիդենտություն)

- 65+ տարիքի անձինք կստանան ապահովագրություն՝ անկախ նրանից

ա/ Հաշմանդամության կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով կարգ ունե՞ն, թե՞ ոչ

բ/ ⁠Աշխատում են և ունե՞ն եկամուտ, թե՞ ոչ

գ/ ⁠Քրոնիկ հիվանդություններ ունե՞ն, թե՞ ոչ

դ/ ⁠Սոցիալական որևէ խոցելի խմբի մեջ ներառվա՞ծ են, թե՞ ոչ

«Եթե ներառվող այս խմբի հետ կապված հարցեր կան գրեք ներքևում, երեկոյան կպատասխանեմ դրանց»,- գրել է նախարարը:

Գնահատեք հոդվածը

1.0 /5
1
գնահատական