Հոկտեմբերի 14-ին, ժամը 19։13-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին բախվել Mercedes-benz և Vaz մակնիշների, ավտոմեքենաները․ Vaz մակնիշի ավտոմեքենան ճամփեզրյա հատվածում շրջվել է:
Vaz մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Vaz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել այն և տեղափոխել ավտոքարշակի վրա: