Հասարակություն

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած

Հոկտեմբերի 14-ին, ժամը 10։45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտիրոս գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Բարձրունի գյուղ տանող ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել  ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական