Հասարակություն

Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է

Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է

Դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ փոփոխվել է Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելք և վարչական հսկողություն. Radar Armenia-ին ասաց փաստաբան Հրանտ Դադոյանը։

Հիշեցնենք՝ Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը մեղադրվում է Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրա ազատությունը սահմանափակելու մեջ։ Վերջինս գտնվում էր տնային կալանքի տակ։ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին նա որոշում է կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական