Հասարակություն

Լաբորատորիայում ստեղծված մարդու էմբրիոն մոդելը արտադրել է արյուն

Լաբորատորիայում ստեղծված մարդու էմբրիոն մոդելը արտադրել է արյուն

Քեմբրիջի համալսարանի Գերդոնի ինստիտուտի գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում աճեցնել մարդու էմբրիոնի նման մոդել, որը սկսել է ինքնուրույն արտադրել արյան բջիջներ։

Նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստանալ արյան ցողունային բջիջներ, որոնք ապագայում կարող են օգտագործվել ոսկրային փոխպատվաստման ժամանակ՝ առանց դոնորի անհրաժեշտության։ Այսպիսով, հիվանդները կարող են բուժվել իրենց իսկ բջիջներով, ինչը կնվազեցնի մերժման ռիսկը և բուժման բարդ ընթացքը։ Ըստ գիտնականների՝ ստացված մոդելը թույլ է տալիս մանրամասն ուսումնասիրել արյան և սրտի զարգացման ամենավաղ փուլերը, ինչը մեծ նշանակություն ունի դեղերի փորձարկման, իմունային համակարգի ձևավորման և արյան հիվանդությունների, մասնավորապես, լեյկեմիայի հետազոտության համար։

Գիտնականները համոզված են, որ այս առաջընթացը ոչ միայն նոր էջ կբացի վերականգնողական բժշկության մեջ, այլև կօգնի հասկանալ՝ ինչպես է մարդուն բնորոշ կյանքը սկսվում բջջային մակարդակում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական