Հոկտեմբերի 8-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Evocabank-ի 35 ամյակին նվիրված միջոցառումների շարքի եզրափակիչ երեկոն։ Միջոցառմանը ներկա էին Բանկի VIP հաճախորդները, խոշոր գործընկերները և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Միջոցառման կոնցեպտը մշակված էր Բանկի պատմության, ձեռքբերումների և նորարար մոտեցումների շուրջ: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը խորհրդանշում էր Բանկի կայունությունն ու հզորությունը, իսկ շենքի ֆուտուրիստիկ ձևավորումը` Բանկի ստեղծած նոր իրականությունը: Վիզուալ-զգայական էֆեկտներով վերափոխված սրահներն արտահայտում էին Բանկի հաճախորդակենտրոն մոտեցումները, թափանցիկությունն ու թվային, առաջադեմ մտածելակերպը:
Երեկոյի յուրահատուկ տրամադրությունն ապահովեց լեգենդար Մալխաս ջազ բենդը, այնուհետև` հանրահայտ իտալուհի Ինգրիդը` դարձնելով երեկոն անմոռաց:
Evocabank-ի 35 տարիները միայն թվեր չեն․ դրանք նորարարության, վառ գաղափարների և մարդկանց պատմությունն են։
Հիշեցնենք, որ նույն օրը տեղի էր ունեցել նաև Բանկի գործընկերների համար կազմակերպված կոնֆերանս և գրքի շնորհանդես, որի մանրամասները կարող եք տեսնել այստեղ։