ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աղասի Անտիկյանին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։
Ստուգման ընթացքում պարզվել է, որ հացի արտադրամասը աշխատել է սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։
Մասնավորապես՝
• շինությունների նախագծումը, կառուցվածքը, չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց հոսքերը,
• պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում,
• սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանները, ինչպես նաև դարակաշարերը գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։