Հասարակություն

Նախագծով առաջարկվում է ստեղծել աշխատանքային վեճեր քննող հանձնաժողով. Սարգսյան

Նախագծով առաջարկվում է ստեղծել աշխատանքային վեճեր քննող հանձնաժողով. Սարգսյան

«Երբ լինում է աշխատանքային վեճ, աշխատողը դիմում է դատարան։  Նախագծով առաջարկվում է, որ աշխատողը ոչ միայն դիմի դատարան, այլև աշխատանքային վեճերը քննող հանձնաժողով, որտեղ աշխատողը կբարձրաձայնի իր խնդիրների մասին»,- ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն ասուլիսին։

Նա ընդգծել է՝ հանձնաժողովին կարող են դիմել նաև գործատուները, եթե ունեն խնդիրներ աշխատողների հետ. «Սա հնարավորություն կտա ավելի արագ հանգուցալուծել խնդիրները։ Այս ամենը լինելու է անվճար»,-ասել է նա և ընդգծել՝ այս պահին նախագծի շուրջ տեղի են ունենում քննարկումներ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական