«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների շրջանակում իրականացվում են վնասված ճանապարհային նշանների թարմացման, բացակայող նշանների տեղադրման, ճանապարհներին ու հարակից հատվածներում կուտակված աղբի հավաքման, վնասված արգելապատնեշների վերականգնման և ճանապարհների սպասարկման շրջանակներում նախատեսված այլ աշխատանքներ։